RCR Arquitectes
RCR Arquitectes | |
---|---|
Տեսակ | architectural firm? |
Հիմնադրված է | 1987 |
Վայր | Օլոտ, Garrotxa |
Երկիր | Իսպանիա |
Կայք | rcrarquitectes.es(իսպ.) |
RCR Arquitectes Վիքիպահեստում |
RCR Arquitectes, իսպանական ճարտարապետական բյուրո՝ հիմնված Ռաֆայել Արանդայի, Կարմեն Պիհեմի և Ռամոն Վիլալտայի կողմից[1]։ Ճարտարապետների եռյակը 2017 թվականին դարձավ Պրիցկերյան մրցանակի դափնեկիր[2]։ Չնայած բյուրոն բազմաթիվ մրցանակներ է ստացել Պրիցկերի ճարտարապետական մրցանակաբաշխության շրջանակներում, նրանք համեմատաբար ավելի անհայտ էին, եթե համեմատենք այլ ֆինալիստների հետ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուրոն հիմնվել է Իսպանիայում՝ Օլոտ քաղաքի մոտ, 1988 թվականին[2]։
1987 թվականին Արանդան, Պիհեմը և Վիլալտան ավարտեցին Կատալոնիայի Տեխնիկական համալսարանի ճարտարապետության դպրոցը, իսկ մեկ տարի անց հիմնեցին RCR Arquitectes ստուդիան։ Այսօրվա դրությամբ՝ նրանք միասին են աշխատում արդեն 30 տարի։
2012 թվականը ներառյալ՝ ճարտարապետներն աշխատում էին միայն Իսպանիայում, հետագայում նրանց աշխարհագրությունն ընդլայնվեց՝ RCR-ի կառույցները հայտնվեցին Ֆրանսիայում, Բելգիայում, Դուբայում։
Ընտրյալ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուրոն նախագծել է Soulages թանգարանի հսկայածավալ շենքը, որը տեղակայված է ֆրանսիական Ռոդեզ քաղաքում։ Շենքի նախագծման մրցույթը բյուրոն շահել է՝ հաղթելով 2007 թվականին[3] տեղի ունեցած ճարտարապետական մրցույթում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pogrebin, Robin (2017 թ․ մարտի 1). «3 Win the Pritzker, Long a Prize for Starchitects». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Stott, Rory (2017 թ․ մարտի 1). «Who Are RCR Arquitectes? 9 Things to Know About the New Pritzker Prize Winners». archdaily.com. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
- ↑ Curtis, William (2014 թ․ սեպտեմբերի 1). «Dark Matter: Musée Soulages in Rodez by RCR Arquitectes». architectural-review.com. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Soulages Museum Official Site».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «RCR Arquitectes» հոդվածին։ |
|